News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Համագումարները նրա համար են, որ կայացվեն որոշումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Այս պահին, կարծում եմ, Ծառուկյանի փոխարեն որեւէ մեկը չի կարող որոշել եւ ասել, թե համագումարում ինչ է անելու եւ ինչ է ասելու Գագիկ Ծառուկյանը: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուին, շատ շնորհակալ եմ իմ գործընկեր Միքայել Մելքումյանին իմ հնարավոր թեկնածությանը հավանություն տալու համար, բայց դա եւս որոշելու է համագումարը: Այս պահին, չեմ կարծում, իմաստ  ունի խոսել համագումարում կայացվելիք հնարավոր որոշումների մասին: ԲՀԿ-ն ունի նախագահ՝ Գագիկ Ծառուկյանն է եւ նրա փոխարեն որոշել՝  տալու է հրաժարական, թե ինչ է լինելու: Կարծում եմ՝ ճիշտ կլինի թույլ տալ նա  իր անելիքը կամ ասելիքը որոշի, նույնը վերաբերում է  Օսկանյանին, ինքը պետք է որոշի՝ պահում է մանդտաը, չի պահում, մնում է, չի մնում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ Միքայել Մելքումյանն հայտարարել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից, կուսակցությունը ղեկավարելու է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նաեւ ասել է, թե ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը կլքի ԲՀԿ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ