News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր՝ մարտի 4-ին, հնչած կրակոցների հետեւանքով մահացած երրորդ անձը Մեսրոպ Նազարյանցն է։ Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ նրա ազգանունը Մելիքյան է, ինչը լրատվամիջոցներին հիմք էր տվել ենթադրելու, որ նա «Օշականցի Գեւորիկի» եղբորորդին է։ Հիշեցնենք, որ, ըստ հրապարակումների, մոտ մեկ տարի առաջ լարվել էին «Օշականցի Գեւորիկի» եւ այսօրվա կրակոցների հետեւանքով սպանված «Երրորդմասցի Լյովիկի» հարաբերությունները։

ՔԿ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ  կրակոցների հետեւանքով մահացել է երեք անձ՝ Թադեւոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լեւոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով։ Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Դեպքի վայրում է գտնվում օպերատիվ-քննչական խումբը։ Նախաքննության ընթացքի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով։ Երկուսն էլ մահացել են հիվանդանոցում։ Երրորդ սպանվածը՝ Մեսրոպ Նազարյանը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Հիշեցնենք, որ ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։ Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ 2 երիտասարդներին իրենց մոտ տեղափոխել են արդեն հրազենային վնասվածքներից մահացած վիճակում։ Նախնական տեղեկություններով մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ եւ փախուստի դիմել։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ