News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում առաջին տիեզերագնացն ու տիեզերական հետազոտությունների առաջին ինստիտուտը կկառուցեն: Այս մասին տեղեկացրել է երկրի տրանսպորտի, նավագնացության եւ հաղորդակցությունների նախարար Լյութֆի Էլվանը:

Նախարարի խոսքով, տիեզերական ոլորտի զարգացումը երկրի առաջնահերթություններից է: Sabah թերթի փոխանցմամբ, շինարարության ավարտից հետո Անկարան ծրագրում է արբանյակներ արձակել եւ վարձույթով տրամադրել մեկնարկային համալիրները:

Ներկայում Թուրքիան իր արբանյակներն արձակում է ղազախստանյան «Բայկոնուր» տիեզերակայանից եւ չինական «Ժիուգուան» բազայից:

2011 թվականին ուղեծիր է արձակվել Թուրքիայի առաջին հետախուզական RASAT արբանյակը, իսկ 2019-ին ծրագրվում է արձակել եւս մեկ՝ Türksat-3A արբանյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ