News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


«Հիմնադիր խորհրդարանն» այսօր՝ մարտի 7-ին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, գործող իշխանություններին հեռացնելու իր ծրագրի մասին իրազեկման ավտոերթով ուղեւորվեց Գյումրի:

NEWS.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ երեկ Գյումրիի քաղաքապետարանը եւ ոստիկանությունը փորձել է համոզել Գյումրի չմեկնել:

«Սպառնալիքներ եղել են նաեւ կրիմինալ շրջանակներից: Եթե սպառնալիքներին ականջ դնենք, պիտի ամբողջությամբ եւ մենք հանձնվենք, եւ երկիրը հանձնենք, բայց սա պայքար է, մենք ընդհանրապես չենք վախենում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Գյումրի մեկնելուց առաջ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը իր թիմակիցներին հորդորեց զգույշ լինել եւ պրովոկացիաների չենթարկվել, քանի որ ըստ սպառնալիքների՝ մտադրություն կա խոչընդոտել ավտորերթը եւ փոքրիկ հավաքը:

«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, տրամադրություններս լավ է: Վստահ եմ, որ նույնանման մթնոլորտը երկար չի տեւելու, քիչ է մնացել, ինչ-որ ժամանակ հետո համոզված եմ, որ որտեղ որ գնալու ենք, մեզ գրկաբաց ընդունելու են, որովհետեւ մենք, ըստ էության, ժողովրդի սրտի ուզածն ենք անում: Գյումրիի ժողովուրդը մեր մասին բավական գիտի, իրազեկված է մեր շարժման մասին մեր նպատակների մասին: Այժմ Գյումրիի ժողովրդին ոգեւորելու խնդիր ունենք, որ ամեն ինչ կորած չէ: Գյումրիում առաջացած այս ռեժիմին չհանդուրժելու դրական էներգիան եւ զայրույթը պետք է ճիշտ ուղղորդել: Գյումրի գնալու նպատակը հենց այդ է, որ գյումրեցիները ի զուր չվատնեն այդ դրական էներգիան»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը 

Ժիրայր Սեֆիլյանը նաեւ նշեց, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ից սկսելու է իշխանափոխության գործընթացը. «Մենք այդ օրը չենք պատրաստվում որեւէ խժդժություն անել, որեւէ միջոցառում խանգարել, մենք նույնպես մեր հարգանքի տուրքն ենք մատուցելու: Սակայն այդ օրը սկսելու ենք մի գործընթաց, որի արդյունքում կձերբազատվենք այս ռեժիմից: Այդ գործընթացը ցնցումներով կլինի, թե առանց ցնցումների որոշողը ռեժիմն է»:

Նշենք, որ նախաձեռնության մասնակիցները Գյումրիի ճանապարհին կանգ են առնելու նաեւ Մարալիկում եւ Արթիկում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ