News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության կուլիսներում ահագնացող կադրային փոփոխություններից, մեր տեղեկություններով, զերծ չեն մնա նաեւ մարզպետները: Ամենաբարդ վիճակում է հայտնվել դեռեւս 2006-ից Արմավիրի մարզը ղեկավարող Աշոտ Ղահրամանյանը: Նրա պաշտոնանկության մասին լուրերը պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցներում, սակայն մարզպետը միշտ հերքում է: Բայց Հայաստանում, ինչպես գիտեք, պաշտոնանկությունները լինում են անակնկալ՝ չինովնիկներն այդ մասին հաճախ տեղեկանում են վերջինը:

Ղահրամանյանի հնարավոր պաշտոնանկության լուրերը պատճառաբանվում են նրանով, որ մարզպետն արդեն հատել է կենսաթոշակային տարիքը՝ 66 տարեկան է: Թեեւ գործատու կառավարությունում աշխատելու համար որեւէ տարիքային սահմանափակում չկա, այնուհանդերձ, 65-ից մինչեւ 70 տարեկան պետք է ամեն տարի երկարաձգեն նրանց պաշտոնավարման ժամկետը:

Նշենք, որ, օրինակ, Էդիկ Բարսեդյանի դեպքում այդ երկարաձգումը կարծես չեղավ, նա Արարատի մարզպետի պաշտոնին հրաժեշտ է տվել 2013թ. հոկտեմբերի 7-ին, 66 տարեկան հասակում, եւ դա պատճառաբանեց տարիքի հանգամանքով: Փաստորեն, Արմավիրի մարզպետն ավելի աշխատունակ է, քան նրա նախկին գործընկերները, կամ էլ արժանի փոխարինող չեն գտել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ