News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանը մի շարք ոլորտներում էական ներուժ ունի եւ պետք է իրացնի այն Եվրասիական տնտեսական  միության շրջանակներում։  Այս մասին «Եվրասիական տնեսական միությունում Հայաստանի օրակարգը» կլոր սեղան քննարկման ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին ԵՏՀ-ից, Կարինե Մինասյանը Մոսկովյան տնտեսական ֆորում-2015-ի շրջանակներում պատմել է Հայաստանի ներուժի մասին, որը կարելի է իրացնել ԵՏՄ-ին անդամակցելուց առավելագույն օգուտ ստանալու  համար։

«ԵՏՄ-ում Հայաստանի կարճաժամկետ նպատակը միության անդամների հետ ապրանքաշրջանառության զարգացումն է։ Մաքսային միության ձեւավորման պահից մինչ այս պահը Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնակի մեծացել է։ Եվ թեպետ վերջին ժամանակներս այդ աճը դանդաղել է, ընդհանուր առմամբ արդյունքմ ակնհայտ է։ Իսկ  հիմա Հայաստանը պետք է շոշափի այդ արդյունքը։ Հատկապես, եթե Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը բավական բարձր է, ապա Բելառուսի եւ Ղազախստանի հետ այն կազմում է 10-20 մլն դոլար։ Այսինքն, դրա աճի հնարավորությունները բավական մեծ են։

Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը պետք է ԵՏՄ շրջանակներում իրացնի մի շարք ոլորտներում իր ներուժը։ Օրինակ՝ մեր երկիրը էական ներուժ ունի գյուղատնտեսության ոլորտում, քանի որ բարենպաստ կլիմայական պայմանները թույլ են տալիս մի կողմից աճեցնել ավելի շատ եւ որակով միրգ-բանջարեղեն, քան մյուս երկրները, իսկ մյուս կողմից էլ ակտիվորեն զարգացնել սննդի վերամշակման արդյունբաերությունը։ Հիմա Միության անդամ երկրների շուկաներում մեծ ծավալով իրացվում են 3-րդ երկրների գյուղատնտեսական մթերքները, իսկ Հայաստանը կարող է մասամբ փոխարինել նրանց։ Հենց ԵՏՄ-ին անդամակցելու հանգամանքի շնորհիվ է երկրում վերջին 2 տարիների ընթացքում արագ տեմպերով զարգանում  ջերմոցային տնտեսությունը»,- ասաց նա։

Միաժամանակ ԵՏՀ նախարարի կարծիքով՝ Հայաստանի  համար ԵՏՄ-ում հեռանկարային է դեղագործության զարգացումը, մեծ ներուժ ունի ռադիոդեղագործությունը, երկրում է բարձր զարգացած է IT ոլորտը, ֆինանսական համակարգն ու ոսկերչությունը։

«Հայաստանի համար, ի թիվս ԵՏՄ մյուս անդամների, մի շարք հնարավորություններ հայտնվեցին ծառայությունների շուկաների ազատականացման կապակցությամբ։ 2015թ հունվարի 1-ից 45 սեկտորներում ծառայությունների շուկան 4 անդամների համար միասնական է, ինչը ենթադրում է հեռակա ծառայությունների մատուցման հնարավորություն, արտոնագրերի փոխադարձ ճանաչում, աշխատակիցների որակավորում։ Դա փոխադարձ ծառայությունների առեւտրի զարգացման լավ ճանապարհ է»,- եզրափակեց Կարինե Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկակի նշանակության ապրանքները առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության...
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
Ամենաշատ