News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա Լիա Միսակյանի  մահվան օրը՝ 2013թ. հունվարի 2-ին հերթապահած բժշկուհու եղբայրը՝ Սարգիս Մամյանը, ընդամենը ենթադրություն է արել, երբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով Լիայի հորեղբոր հետ զրույցում ասել է, որ պատահածի մեղավորը հիվանդանոցն է, եւ որ լաբորատորիան այդ օրը չի աշխատել, ինչն էլ հնարավորություն չի տվել փոքրիկից անալիզ վերցնել։  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 27-ին, Սարգիս Մամյանը հայտարարեց, որ այդ ենթադրությունն արել է մամուլի հրապարակումների վրա հիմնվելով։

«Լաբորատորիայի մեկնաբանությունը իմն է եղել, որ հնարավոր է՝ լաբորատորիան չաշխատի: Ոչ  մի փաստով չգիտեմ՝ աշխատել է, չի աշխատել, երբ պիտի աշխատի: Գիտեմ այն, ինչ շրջանառվում է մամուլում: Գիտեմ միայն այն, որ օրը մահվան դեպք է եղել: Քույրս ոչինչ չի պատմել, միայն այն, որ դեպք է եղել, մնացածը չեմ էլ հիշում, երեք տարվա վաղեմություն ունի»,- ասաց  Սարգիս Մամյանը:

Վկայի ցուցմունքը կասկած առաջացրեց հայցվոր կողմի մոտ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը վկային մի քանի անգամ հարցրեց՝ արդյոք վախենում է,  որ իր վկայությունից հետո կարող են ճնշում գործադրել քրոջ վրա: Վկան վստահեցրեց, որ ինքը նման մտավախություն չունի եւ որ ճշմարտությունն է ասում: Նա, այնուամենայնիվ, չհամոզեց հայցվոր կողմին, Արթուր Սաքունցը հայտարարեց, որ հիմնավոր կասկած ունի՝ բժշկուհու նկատմամբ ճնշումներ են եղել հենց նախորդ դատական նիստից հետո, երբ իրենք հայտարարել են, որ նման ֆեյսբուքյան նամակագրություն կա ու միջնորդել են դատարան հրավիրել Սարգիս Մամյանին:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան նամակագրության ժամանակ Սարգիս Մամյանը տուժողի իրավահաջորդի եղբոր՝ Անդրեյ Միսակյանին ասել էր, որ ինքը «ամեն բանից տեղյակ է, իր քույրը եղել է երրորդ օրվա հերթապահ բժշկուհին»: Սարգիս Մամյանը ասել է նաեւ, որ «ամսի 1-ով շատ դժվար է բուժօգնություն ցուցաբերելը, դա բժշկի մեղավորությունը չի, հիվանդանոցի հարցն է, որ լաբորատորիաները չեն աշխատել, բացի այդ նման օրով հերթապահ են նշանակել անփորձ բժշկի»:

Վկայի հարցաքննությամբ այսօրվա դատական նիստն ավարտվեց, հաջորդը նշանակվեց ապրիլի 2-ին:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց վիճակը վատացել էր, նա մահացել էր: «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներ 28-ամյա Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ