News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ մարտի 30-ին, կայացավ Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղի նոր տարածքի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը տեղափոխվել է նախկին տարածքում հիմնովին վերանորոգում եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Մասնաճյուղի նոր հասցեն է ք.Երեւան, Այգեստան 3, շ. 8/12, N5: Նոր տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից եւ բիզնես միջավայրից:

Այսուհետ «Թամանյան» մասնաճյուղը հաճախորդներին կընդունի ավելի ընդարձակ եւ հարմարավետ սպասարկման  սրահում, որն առանձնանում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ: Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են երկու բանկոմատներ եւ երեք վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա: Տերմինալների միջոցով հաճախորդները կարող են  կատարել բանկային հաշվի համալրում եւ վարկի մարում ինքնուրույն:  Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պետք է  ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը եւ հետեւի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:

«Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն  իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու  սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Հաճախորդների թվաքանակի ավելացումն ու բիզնեսի ծավալների աճը ենթադրում են նոր մասնաճյուղերի բացում ու սպասարկման գործընթացի շարունակական բարելավում: Այնպես որ, «Թամանյան» մասնաճյուղի նախկին տարածքում, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, Յունիբանկը կբացի նոր  մասնաճյուղ», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: 

«Թամանյան» մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM եւ IntelExpress դրամական փոխանցումների իրականացում եւ կոմունալ վճարումների ընդունում:

«Սպասարկման արագությունն ու հարմարավետությունը մեր հաճախորդների պահանջն է եւ մենք պատրաստակամ ենք այն բավարարելու: «Թամանյան» մասնաճյուղը եւս աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով:  Այսինքն ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպման, դրամական փոխանցման իրականացմամն կամ այլ գործարք կատարելու համար պետք է դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլեւս չկա», - հավելեց Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու (ֆոտո)
Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը
«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր...
Մի քանի օր դադարեցվելու է ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը
Հունիսի 21-ից՝ ժամը 16:00-ից մինչև հունիսի 24-ի ժամը 14:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման...
Վճարում ես Արցախբանկի Mastercard-ով` շահում ես մինչև 1,000,000 ՀՀ դրամ
Բանկը հնարավորություն է ընձեռում ռեզիդենտ ֆիզիկական անձանց դառնալ Բանկի քարտապան և մասնակցել ակցիային ձեռքբերելով...
Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ
Բանկի մնացած բոլոր քարտերի դեպքում կստանաք վճարման գումարի 1%-ի չափով idcoin...
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ
«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը նպատակ ունի ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ