News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վերջին ժամանակներս դրամը ԱՄՆ դոլարի հանդեպ ամրացրել է իր դիրքերը (տես գրաֆիկը)։ Թե որքան ժամանակ այդ առաջընթացը կշարունակվի երկրի արժութային շուկայում, պարզ չէ։ Շատ բան կախված է մեր արտահանման դինամիկայից, հաճախ իրականացվող արտաքին տրանսֆերտներից եւ արժույթի հոսքի այլ աղբյուրներից։

Մարտի 30-ի  դրությամբ ԱՄՆ դոլարը Հարավային Կովկասում տարեկան հաշվարկով ամրապնդել էր իր դիրքերը ադրբեջանական մանաթի հանդեպ 33.7 տոկոսով, վրացական լարիի հանդեպ 27.3 տոկոսով, իսկ հայկական դրամի հանդեպ 14.1 տոկոսով։ Դոլարը  Ռուսաստանում նույն ժամանակահատվածում կայունացրել է իր դիրքերը ավելի քան 1.6 անգամ։

Թեպետ Ռուսաստանում դոլարի փոխարժեքի բարձր ցուցանիշները մնացել են անցյալում, ռուբլու ապագան դեռեւս հարցականի տակ է։ Շատ բան կախված է նավթի գներից, որոնք, չնայած կարճաժամկետ վերելքին, նորից շարունակում են անկում ապրել։

Ինչպես եւ սպասվում էր, Ռուսաստանում ճգնաժամային երեւույթները  (այդ թվում՝ ռուբլու փոխարժեքի անկումը) բացասաբար անդրադարձան նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ Աշխատանքային միգրանտների մուտքի խնդիրներն ու դրամական փոխանցումները դոլարի վերածելուց հետո ստացած վնասը հանգեցրին «ռուսական» տրանսֆերտների կրճատմանը։

Ռուսաստանում դոլարի կայունացումը նաեւ այլ հետեւանքներ ունեցավ. ներկրված ապրանքները թանկացան, որի հետեւանքով մանրածախ իրացումը դանդաղեց։ NEWS.am-ի հետ զրույցում հայ մասնագետը նշեց, որ կոնյակի մեր արտահանողները, ի վնաս իրենց, փորձում են նվազագույնի հասցնել իրացման գները, քանի որ ռուսական շուկան կորցնելը ուղղակի աղետալի հետեւանքներ կունենա տեղական արտադրողների համար։

Ինչ վերաբերում է մեր աշխատանքային միգրանտներին, ապա Ռուսաստան մուտքի արգելքից բացի, նրանց համար նոր խնդիր առաջացավ։ Համաձայն անկախ ռուս փորձագետների՝ ընթացիկ տարվա ընթացքում երկրում ավտոմեքենաների արտադրության կրճատումից եւ շինարարության տեմպերի անկումից աճել է գործազրկության մակարդակը։ Ինչպես հայտնի է, մեր աշխատանքային միգրանտները հիմնականում զբաղվում էին մանրածախ առեւտրով, այդ թվում՝ շինարարության ոլորտում։

Դրական կարելի է համարել այս տարվա մարտին 500 մլն դոլարի չափով եվրոբոնդերի 2-րդ թողարկման «հաջող տեղաբաշխումը»։ Հիշեցնենք, որ 700 մլն դոլարի չափով հայկական եվրոբոնդերի առաջին թողարկումն իրականացվել էր 2013թ. սեպտեմբերին։ Սակայն, դրա հետ մեկտեղ, աճում են նաեւ պետության արտաքին պարտավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ