News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերջերս տեղեկություն է հրապարակել 2014 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին (նկատենք, որ մի շարք պատճառներով, մեր երկրի մասով այդ տվյալները փոքր-ինչ տարբերվում են Հայաստանի ԿԲ-ի ցուցանիշներից):

Այդ տեղեկության համաձայն, դեպի Հայաստան «ռուսական» դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով կրճատվել են 164 մլն դոլարով, որից 142 մլն դոլարը՝ IV եռամսյակում: Տարեկան անկման մեծությամբ մեր երկիրն ԱՊՀ-ում 4-րդ տեղն է զբաղեցրել: Այդ առումով հակառեկորդ է սահմանել Ուզբեկստանը, տարեկան կտրվածքով՝ ավելի քան 1.0 մլրդ դոլար: «Առաջատարին» ընդամենը 12 մլն դոլարով զիջել է Ուկրաինան, որի դրամական փոխանցումների անկումը նույնպես գերազանցել է 1.0 մլրդ դոլարը:

Երրորդ տեղում Տաջիկստանն է՝ 319 մլն դոլարի անկմամբ: Հայաստանին հետեւում են ԱՊՀ մյուս երկրները՝ «ռուսական» դրամական փոխանցումների երկնիշ թվով կրճատմամբ: Այդ խմբում առանձնանում են Ղրղըզստանը (44 մլն դոլարի անկմամբ) եւ Ադրբեջանը (30 մլն դոլար):

Տոկոսային արտահայտությամբ տարեկան կտրվածքով ամենամեծ անկումը գրանցվել է Ուկրաինայի մասով (30%), որին հետեւում են Թուրքմենստանը (23%), Ուզբեկստանը (15%) եւ Հայաստանը (10%): «Ռուսական» փոխանցումների գծով դրական տեղաշարժ կա Ղազախստանի պարագայում՝ 3% աճ: Սակայն այդ երկրի մասնաբաժինն ընդհանուր արդյունքում «ընդամենը» 3% է: Համեմատության համար նշենք, որ Ուզբեկստանի ցուցանիշն անցյալ տարի կազմել է 30%-ից քիչ պակաս, Տաջիկստանինը՝ ավելի քան 20%, Հայաստանինը՝ շուրջ 8%, իսկ հարեւան Ադրբեջանինը՝ գրեթե 7%:

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ-ում «ռուսական» դրամական փոխանցումները կրճատվել են գրեթե 2.7 մլրդ դոլարով: Որքանն է փոխանցվել ռուսական ռուբլին ԱՄՆ դոլարի փոխանակելով՝ չի նշվում: Սակայն, անկասկած, դոլարի հանդեպ ռուսական ռուբլու թուլացման գործոնը զգալիորեն անդրադարձել է փոխանցումների վրա:

Բացի այդ, դեր է ունեցել նաեւ Ռուսաստան աշխատանքային միգրանտների մուտքի սահմանափակումը (ընդհուպ մինչեւ ուղղակի արգելք): Երկնիշ գնաճն ազդել է նաեւ վարձու աշխատողների իրական աշխատավարձի վրա: Այդ գործոնը պահպանվելու է նաեւ ընթացիկ տարում. ռուսական անկախ փորձագետների կանխատեսումների համաձայն, երկրում իրական աշխատավարձը կրճատվել է 1.7%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ