Պորտուգալացի գիտնականները պատմել են կատուների վրա տարբեր ժանրի երաժշտության ազդեցությունը:
Լիսաբոնի համալսարանի մասնագետները գիտափորձի ընթացքում կատուներին ականջակալ են հագցրել, որպեսզի կենդանիներն անասնաբուժական կլինիկայում վիրահատության ժամանակ կարողանան երաժշտություն լսել: Մասնագետները տարբեր ստեղծագործություններից երկու րոպե տեւողությամբ հատվածներ են միացրել, այդ թվում՝ դասական, փոփ, հեւի-մեթալ, եւ հետեւել են կենդանիների արձագանքին:
Պարզվում է՝ Սեմյուել Բարբերի լարային գործիքների համար ադաջիոն կատուներին հանգստացրել ու թուլացրել է: Պակաս արդյունավետ է եղել Նաթալի Իմբրուլի Torn երգը, իսկ AC/DC խմբի Thunderstruck կոմպոզիցիան բարձրացրել է կենդանիների սթրեսի մակարդակը:
Ըստ Gazeta-ի, այժմ մասնագետները ցանկանում են ուսումնասիրել երաժշտության ազդեցությունն այլ կենդանիների, այդ թվում՝ շների վրա: