News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը Մոլդովայի օլիգարխներին թույլ է տալիս գողանալ եւ ապօրինություններ կատարել մեկ պայմանով, այն է՝ Եվրամիության հանդեպ չեզոքություն պահպանել եւ հակառուսական քաղաքականություն վարել։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Մոլդովայի Հանրապետության Սոցիալիստների կուսակցության անդամ Բոգդան Ցիրդյան՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե Մոլդովայում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո դրական տեղաշարժ զգացվում է, թե ոչ։

Մոլդովացի քաղաքական գործչի խոսքով՝ ասոցացման համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո իշխանամետ օլիգարխները բանկերից եւ ազգային արժութային պահուստներից հանեցին 2 մլրդ դոլար։ «Դա մի ամբողջ բյուջե է։ Խստացել են բիզնեսի վրա ստուգումների տեսքով կատարվող հարձակումները, սեւ սխեմայով «սեփականաշնորհվեց» Քիշնեւի օդանավակայանը եւ «Բանկա դե Էկոնոմի»-ն, որոնք ռազմավարական ձեռնարկություններ են։ Փաստացիորեն ընդդիմադիր բոլոր առաջնորդների դեմ քրեական գործ հարուցվեց»,- նշեց Բոգդան Ցիրդյան։

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անկախության 23 տարիների ընթացքում  առաջին անգամ 15-16 տոկոս վարկանիշ ունեցող «Պատրիա» (Հայրենիք) կուսակցությունը քվեարկությունից 2 օր առաջ հանեցին ընտրություններից։ «Եվ դա այն պատճառով, որ Մոլդովայի Հանրապետության Սոցիալիստների կուսակցության հետ «Պատրիան» կարող էր փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ Մոլդովան շրջել դեպի Մաքսային Միություն։ Եվրապաշտոնյաները բոլոր այդ դեպքերում հաջողությամբ լռում էին»,- եզրափակեց Բոդգան Ցիրդյան։

Հիշեցնենք, որ 2014թ., հունիսի 27-ին Մոլդովան Վրաստանի հետ ստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որով նախատեսվում է երկիրը ընդգրկել ԵՄ ազատ առեւտրի գոտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ