News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Բյուրեղավանում տեղի ունեցած միջադեպից: NEWS.am-ը տեղեկացավ, որ գործի շրջանակներում անձանցից մեկը ներկայացել է ոստիկանություն, իսկ մյուսին հայտնաբերելու համար միջողառումներ են ձեռնարկվում: Այսպես, մարտի 24-ին, ժամը 12.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «տրավմատիկ շոկ 1, 2, կրծքավանդակի աջ կեսի եւ որովայնի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն, իսկ ժամը 15.00-ին հաղորդում էր ստացվել, որ աջ ոտնաթաթի բութ մատի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Արտյոմ Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.40-ի սահմաններում, Կարեն Ա.-ն իր երկու ընկերների հետ Արտյոմ Ա.-ին պատկանող բնակարանից փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արտյոմ Ա.-ն վերադարձել է տուն, նույն շենքի բակում վիճաբանել նրանց հետ, որի ընթացքում զենքն ուղղել են նրա ուղղությամբ, ապա «ՎԱԶ-211200» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի, սակայն Աբովյան քաղաքի եւ Նոր-Գեղի համայնքի ճանապարհի 3-րդ կմ-ին` Պարույր Սեւակի 1-ին փողոցի թիվ 13 տան դիմաց, Կարեն Ա.-ն իջել է ավտոմեքենայից, իսկ իրեն հետապնդող Արտյոմ Ա.-ն եւ նրա ընկերը` 1986 թ. ծնված Վլադիսլավ Ա.-ն, փորձել են բռնել նրան, սակայն վերջինս իր մոտ եղած ատրճանակի փողն ուղղել է Արտյոմ Ա.-ի վրա, որից հետո վերջինս կռվի է բռնվել Կարեն Ա.-ի հետ: Այդ ժամանակ վերջիններս վայր են ընկել, իսկ Կարեն Ա.-ն ընկած վիճակում երկու անգամ անկանոն կրակել է, ինչի հետեւանքով ինքը եւ Արտյոմ Ա.-ն  հրազենային վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` լիցքավորված վեց փամփուշտով, որոնցից երկուսը՝ կրակված, եւ մեկ բջջային հեռախոս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարեն Ա.-ն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով 1973 թ. ծնված Վահագ Դ.-ի եւ գործով ինքնությունը չպարզված անձի հետ՝ Բյուրեղավան քաղաքի 7 շենքի բնակարաններից մեկից գողություն կատարելու նպատակով, մարտի 24-ին, ժամը 10.40-ի սահմաններում, փորձել են հարմարեցված բանալիով բացել Արտյոմ Ա.-ին պատկանող բնակարանի դռան փականը, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ներսից ձայներ լսելով` հեռացել են, իսկ շենքի բակում հանդիպելով տանտիրոջը` Վահագ Դ.-ն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով սպանության սպառնալիք է տվել նրան` պահանջելով թույլ տալ իրենց հեռանալ դեպքի վայրից: Նրանք Վահագ Դ.-ի ավտոմեքենայով շենքի բակից հեռացել են, իսկ Արտյոմ Ա.-ն հետապնդել է նրանց եւ Նոր Գեղի գյուղում նկատել, որ հիշյալ ավտոմեքենայից իջել է Կարեն Ա.-ն, իսկ Վահագ Դ.-ն եւ անհայտ անձը ավտոմեքենայով հեռացել են: Կարեն Ա.-ն ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Վահագ Դ.-ն մարտի 31-ին, ժամը 12.10-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից տեղափոխվել է Կոտայքի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ