News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հունվար-փետրվարին հացի արտադրության ծավալների կրճատումը (0.8 հազար տոննայով կամ 1.7%-ով), առաջին հայացքից, այնքան էլ զգալի չէ: Սակայն հաշվի առնենք, որ հացի արտադրությունը բավական կայուն բնույթ է կրում, եւ ցանկացած տեղաշարժ այստեղ զգալի գործոններով է պայմանավորված:

Ասենք՝ ժողովուրդը քիչ է գնում այս ապրանքը, քանի որ բարձրացել է նրա կենսամակարդակը եւ բարելավվել սննդակարգը: Բայց այս տարբերակն անմիջապես մի կողմ թողնենք:

Մեկ այլ պատճառ կարող է լինել հացի արտադրության մի մասի՝ դեպի «ստվեր» անցումը: Այս տարբերակը նույնպես կասկածելի է, քանի որ «ստվերը» որոշակի մակարդակով միշտ էլ եղել է: Երրորդ տարբերակ. մարդիկ սկսել են տներում հաց թխել: Սակայն քաղաքաբնակների պարագայում, որոնք թանկ էլեկտրաէներգիա են օգտագործում, դա նույնպես թանկ հաճույք է: Իսկ գյուղերում վաղուց լավաշ են թխում՝ օգտագործելով փայտ կամ ձեռքի տակ եղած այլ վառելիք:

Այդ պատճառով, ավելի հավանական պատճառ կարող է լինել գնորդների թվի կրճատումը, ինչը հանգեցրել է հացի սպառման նվազմանը: Իսկ ոլորտն այդ ահազանգող ազդանշանին պատասխանեց արտադրության կրճատմամբ:

Հաշվարկների համաձայն, հացի արտադրությունում այս անկումը համապատասխանում է բնակչության թվի կրճատմանը. մեկ տարվա ընթացքում շուրջ 30 հազար մարդ: Նկատենք, որ այս կրճատումը վերաբերում է Հայաստանի բնակիչների միայն այն հատվածին, որոնք մշտապես հաց են գնում: Այսինքն՝ հաշվարկից դուրս են մնում հարյուր հազարավոր տնային տնտեսություններ (հիմնականում՝ գյուղական բնակավայրերում), որոնք սեփական հացն են օգտագործում:

Միաժամանակ, գաղտնիք չէ, որ հենց գյուղացիներից են ձեւավորվում աշխատանքային միգրանտների խմբերը: Հայտնի է նաեւ, որ ժամանակավոր աշխատանքային արտագաղթը կարող է վերածվել հայրենիքից երկարաժամկետ բացակայությանը, եւ նույնիսկ քաղաքացիությունը փոխելուն: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ երկրի բնակչության թվի կրճատման ցուցանիշը կգերազանցի վերոնշյալ 30 հազարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ