News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայ եւ համաշխարհային աստղերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակ են նկարահանել: «Միլիոնավոր կյանքերի» պրեմիերան տեղի ունեցավ այսօր` ապրիլի 18-ին:

«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակում հայ պապիկը ծոռնուհուն պատմում է Հայոց ցեղասպանության մասին` վերհիշելով իր գերդաստանի պատմությունը:

Պապիկի կերպարում նկարահանվել է բարերար Հրայր Հովնանյանը, կադրում ամբողջ ընթացքում երեւում են նրա մոր աչքերը:

«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը նկարահանվել է նույնանուն ծրագրի  շրջանակում: Ծրագրի տնօրեն, երգիչ, երգահան Տիգրան Պետրոսյանի խոսքով`տեսահոլովակի նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ու հայ ժողովրդի արդարության պահանջն աշխարհին ավելի լսելի դարձնելն է:

«Փորձել ենք երգի լեզվով աշխարհին պատմել 1915թ. Ցեղասպանության մասին: Մեր այս նախագիծը մեկ անգամ էլ ապացուցեց, որ հայ ժողովուրդը մենակ չէ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված պայքարում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Պետրոսյանը:

Տեսահոլովակի պրեմիերային ներկա էր նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  կարևոր է, որ տեսահոլովակում նկարահանվել են նաեւ աշխարհահռչակ արվեստագետներ:

«Աշխարհահռչակ արվեստագետները երգի լեզվով աշխարհին են ներկայացնում Հայոց ցեղասպանության պատմությունն ու պահանջում ճանաչել այն: Գաղափարն ու կատարումը շատ հետաքրքիր էր, ինձ դուր եկավ այն հանգամանքը, որ ժամանակակից մտավորականների կողքին մենք տեսանք այն մտավորականներին, որոնք Ցեղասպանության զոհ են դարձել»,- նշեց Պողոսյանը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի բառերը գրել է բանաստեղծ Ռիդա Մեյը, երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը: Տեսահոլովակի ռեսժիսորներն են Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալիա Իվանովան և Օլեգ Տարավկովը:

Տեսահոլովակում նկարահանվել են համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեն Տեզյանը, Մոնսերատ Կաբալիեն, Սեբու Սիմոնյանը, Պատրիկ Ֆիորին, Կոկո Յորքը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Արթուր Աբրահամը, Տիգրան Պետրոսյանը եւ այլոք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ