News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության եւ ռուս-հայկական առեւտրատնտեսական, մշակութային եւ գիտական կապերի, սփյուռքին վերաբերող ծրագրերի իրավական աջակցության հարցերով մասնագիտացած Ռուսաստանի «AРМРОСС» իրավաբանների միության միջեւ այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը եւ «AРМРОСС» միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարեւորել է ստորագրված փոխըմբռնման հուշագիրը եւ հույս հայտնել, որ այս փաստաթղթի ստորագրումը խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավական տեսանկյունից հետագա համագործակցութունն ամրապնդելու ուղղությամբ:

Հովհաննես Մանուկյանը կարեւորել է ՌԴ գործընկերների մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում անցկացվող «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովին եւ նշել, որ այն էական նշանակություն կունենա Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը միջազգային իրավական տեսնակյունից գրագետ եւ ճիշտ ձեւակերպելու,  դրանից բխող քայլերը որոշակիացնելու տեսանկյունից:

Հուշագրի ստորագրմանը ներկա ՌԴ հայտնի իրավաբան, Միության անդամ Սերգեյ Բաբուրինը նշել է, որ հուշագիրը   մեծ  դերակատարում կունենալ երկու երկրների իրավական հարաբերությունների խորացման առումով: Նրա խոսքով՝ ՌԴ-ում մոտ 230 իրավաբաններ պատրաստող համալսարաններ կան, որոնք նույնպես կներգրավվեն «AРМРОСС»-ի կողմից այս նպատակով տարվող աշխատանքների իրականացման գործում:

Հուշագրով Միությունը պարտավորվել է անհատույց խորհրդատվություն եւ գործնական իրավական օգնություն տրամադրել այն քաղաքացիներին եւ կազմակերպություններին, ովքեր դիմում  են ՀՀ արդարադատության նախարարությանը  ռուսական օրենքի իրավասության տակ գտնվող հարցերով, միջոցառումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրական նորմերը Ռուսաստանի Դաշնության իրավական շրջանակում տարածելու եւ ճանաչելի դարձնելու նպատակով, աշխատանքներ իրականացնել ՌԴ տարածքում հայկական նյութական եւ հոգեւոր ժառանգության հայտնաբերման, դրանց իրավական պաշտպանության ուղղությամբ եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչի՞ կհանգեցնի ՀՀ–ՌԴ հարաբերությունների խզումը. Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Sputnik-ին
Վերջին շրջանում փորձագետները հայտնում են հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման մասին։ Մասնավորապես, Հայաստանը չի...
ՌԴ ԱԳՆ-ում տեղեկացրել են Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու պլանների մասին
Մոսկվան մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում...
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ