News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ապագա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Գալուստ Սահակյանի կանխատեսումները հուշում են, որ Հայաստանում ընտրություններ չեն անցկացվում, այլ իրականացվում են նախօրոք պլանավորված սցենարով կեղծումներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը: Հարցին, թե խորհրդարանական ընտրություններում ՀՀՇ-ն ավելի շատ քվեներ կստանա առանձի՞ն, թե՞ ՀԱԿ-ի կազմում մասնակցելու դեպքում, Հայոցյանը պատասխանեց. «Մենք ընտրություններին ցանկացած պարագայում մասնակցելու ենք միայն ՀԱԿ-ի կազմում: Առանձին երբեք չենք գնալու»: ՀՀՇ ներկայացուցչի կանխատեսմամբ՝ արդար ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը մեծամասնություն է կազմելու ապագա խորհրդարանում, իսկ ՀՀԿ-ն ընդհանրապես տեղ չի ունենա, քանի որ այսօր այդ քաղաքական ուժը բացարձակապես ընտրազանգված չունի:

«ՀՀԿ-ի  ընտրազանգվածն այն մարդիկ են, ովքեր այդ կուսակցության անդամ են: Ես չեմ ճանաչում մեկին, որը ցանկանա ձայն տալ ավազակապետության ներկայացուցիչներին»,-նկատեց Հայոցյանը:

Նշենք, որ հուլիսի 28-ին տեղի ունեցած ասուլիսում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե  գալիք խորհրդարանական ընտրություններում առաջատարը կրկին լինելու է ՀՀԿ-ն, իսկ ՀՀՇ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարան մտնելու հնարավորություն չունեն եւ պետք է շատ աշխատեն այդ ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ