News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում շատ է մոտեցել «հայոց ցեղասպանություն» արտահայտության օգտագործմանը, սակայն չի արել վերջին քայլը եւ 1915-ին տեղի ունեցած իրադարձությունները չի կոչել ցեղասպանություն, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Իր ուղերում Օբաման հիշեցրել է, որ նաեւ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ջանքերի շնորհիվ, ով պայքարում են Օսմանյան Կայսրությունում հայերի կյանքերի փրկության համար, ճշմարտությունը պահպանվել է եւ ավելի ուշ օգնել Ռաֆայել Լեմկինի հետազոտություններին: Հիշեցնենք, որ Լեմկինն առաջինն է կիրառության մեջ դրել ցեղասպանություն բառը եւ տվել դրա սահմանումը:
Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 23-ի երեկոյան Սպիտակ Տանը տասնյակ մոմեր են վառվել ի նշան բողոքի եւ որպես կոչ Օբամային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

NEWS.am-ը ներկայացնում է Բարաք Օբամայի ուղերձի ամբողջական տեքստը.

«Այս տարի մենք նշում ենք Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի առաջին զանգվածային չարագործության 100-րդ տարելիցը: Սկսած 1915-ից Օսմանյան Կայսրության հայերը տեղահանվել են, սպանվել եւ ուժող քշվել մահվան: Նրանց մշակույթը եւ նրանց հին հայրենիքի ժառանգությունը ջնջվել է: Բռնության դաժան ակտերի հետեւանքով սպանվել է 1,5 մլն հայ:

Երբ սկսվեցին 1915-ի սարսափները, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն ահազանգ հնչեցրեց ԱՄՆ կառավարության եւ օսմանյան առաջնորդների առջեւ: Նրա ջանքերի շնորհիվ ճշմարտությունը Մեծ Եղեռնի մասին բացահայտվել է եւ ավելի ուշ ազդել իրավապաշտպան Ռաֆայել Լեմկինի աշխատության վրա, ով օգնել է մշակել ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտում առաջին պայմանագիրը:

Այդ դաժան կոտորածների ֆոնին, ամերիկացի եւ հայ ժողովուրդները միավորվեցին համամարդկային արժեքների պոռթկման պահին: Սովորական ամերիկացի քաղաքացիները միլիոնավոր դոլարներ էին հավաքում՝ ի պաշտպանություն տառապյալ հայ երեխաների: Հազարավոր հայ փախստականներ նոր կյանք սկսեցին ԱՄՆ-ում, որտեղ նրանք ձեւավորեցին ուժեղ եւ ակտիվ հասարակություն ու դարձան ամերիկյան հասարակության սյուները: Նրանք հսկայական հաջողությունների հասան որպես ձեռնարկատերեր, բժիշկներ, գիտնականներ, նկարիչներ, մարզիկներ: Նրանք իրենց անչափելի ներդրումն ունեցան իրենց նոր տան կառուցման գործում:

Այս 100-ամյակը կարեւորագույն պահ է։ Այն կոչ է անում մեզ մտածել պատմական հիշողության կարեւորության եւ անցյալի դժվար, բայց անհրաժեշտ փոխհատուցման մասին։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ 1915թ. կատարվածի վերաբերյալ իմ  հայացքներն ու տեսակետը չեն փոխվել։ Փաստերի լիարժեք, բացահայտ եւ պարզ ճանաչումը բոլորիս շահերից է բխում։ Ազգերն ու ժողովուրդները ավելի ուժեղ են դառնում եւ կարող են հիմք ստեղծել առավել արդար եւ հանդուրժող ապագայի համար՝ ընդունելով անցյալի ցավոտ պահերը։ Մենք ողջունում ենք Հռոմի Պապի տեսակետի արտահայտումը, հայ, թուրք եւ շատ այլ պատմաբանների հայացքները, որոնք փորձել են լուս սփռել պատմության այս մութ էջերի վրա։

Այս կարեւորագույն պահին մենք կանգնած ենք հայ ազգի կողքին  եւ հիշում ենք նրանց կորուստները։ Մենք խոստանում ենք, որ նրանք, ովքեր տուժել են, չեն մոռացվի։ Եվ մենք պարտավորվում ենք դասեր քաղել այս ցավագին ժառանգությունից, որպեսզի ապագա սերունդները չկրկնեն մեր սխալները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա
Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների…
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ…  
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ