Հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի 23-ի լույս 24-ի գիշեր նկատվել է որոշակի լարվածություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հակառակորդը կրակել է մոտ 200 անգամ, հայկական կողմը զոհեր չունի։ Ակտիվ կրակահերթը հիմնականում եղել է Տավուշի մարզի երկայնքով, ԶՈւ-երը երբեմն պատասխանել է կրակոցներին։