Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Թավադրոս 2-րդը, որը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ այցելել էր Հայաստան, տպավորված է Հայաստանում տեսած եկեղեցիներով եւ վանքերով։ Այս մասին նա հայտարարել է եգիպտական «Ալ Վատան» հեռուստաալիքին։
«Սա հիանալի հնարավորություն էր ինձ համար այցելել հայկական վանքերը, եկեղեցիները եւ կրթական հաստատությունները։
Հայաստանը խաղաղ երկիր է, որտեղ մարդիկ սիրում են աշխատել։ Այստեղ հիանալի բնություն կա»,- հայտարարել է Թավադրոս 2-րդը՝ ընդգծելով, որ տպավորված է հայ ազգի համար Արարատ լեռան ունեցած սրբազան նշանակությամբ։