News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ես գոհ եմ քվեարկության ընթացքից, ընտրատեղամասերը բացվել են ժամանակին, քաղաքացիներն ակտիվորեն քվեարկում են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց միջազգային դիտորդ, Ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնի ներկայացուցիր Լասլո Քեմենին (Հունգարիա)՝ անդրադառնալով ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին։

Նրա խոսքով, երեք տարի առաջ ինքը եղել է ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների ժամանակ եւ հետեւել քվեարկության ընթացքին։ «Եվ այն ժամանակ, եւ հիմա ես ոչ մի դիտողություն չունեմ։ Ակնհայտ է, որ նախընտրական արշավը եւ քվեարկության ընթացքը կազմակերպված է բարձր մակարդակով։ ԿԸՀ-ն գիտի իր առջեւ դրված խնդիրը։ Նախապատրաստական աշխատանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին»,-ընդգծել է Քեմենին։

Նա նաեւ հայտնել է, որ նախօրեին դիտորդները այցելել են քաղաքական ուժերի նախընտրական շտաբներ, որոնք մասնակցում են քարոզարշավին։ «Բոլորը վստահ էին, որ այսօր տեղի են ունենալու ազատ եւ արդար ընտրություններ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 3-ին, ԼՂՀ-ում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

Նշենք, որ ընտրական տեղամասերը կփակվեն երեկոյան ժամը 20.00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ