ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար Արցախ են ժամանել լրագրողներ Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Զիմբաբվեից եւ ՌԴ-ից:
Գերմանիայից ժամանած լրագրողներ Մարտին Թայսը եւ Հակոբ Շնեցն առաջին անգամ է, որ Արցախում են, նրանք ժամանել են ոչ միայն խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու, այլեւ Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժ պաատրաստելու համար:
«Մենք եկել ենք Ղարաբաղ, որովհետեւ Գերմանիայում մարդիկ շատ բան, հաճախ անգամ ոչինչ չգիտեն Ղարաբաղի, Հայաստանի մասին: Մենք ցանկանում ենք, որ Գերմանիայում մարդկանց մոտ ընդահնուր պատկերացում ստեղծվի այս հետաքրքիր վայրի մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց լրագրող Մարտին Թայսը:
Գերմանացի լրագրողը նշեց, որ ինքը տպավորված է Արցախով: Նրա խոսքով` անցկացվող բաց խորհրդարանական ընտրությունները ցույց են տալիս, որ ԼՂՀ-ն ժողովրդավարական պետություն է: