Նեպալում ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն անցել է 7300-ից: Այս մասին հայտնել է Նեպալի ոստիկանությունը:
Ավելի վաղ իշխանությունները հաստատել էին 7240 մարդու մահը:
Ոստիկանության տվյալներով, զոհվել է 7365 մարդ, եւս 14366 մարդ տուժել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում 7,9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որին զոհ է գնացել ավելի քան 7 հազար մարդ: Մայրաքաղաք Կատմանդուում ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր ու հնագույն տաճարներ: