News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ զանգահարել է մի կին եւ հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել:

Նույն օրը, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, սուր արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Պ.-ն, «աջ հետույքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1960 թ. ծնված Գուրգեն Մ.-ն եւ «գլխի աջ ճակատային շրջանի սալջարդ պատռած վերք, ծնկան հոդերի շրջանների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 1952 թ. ծնված Համլետ Պ.-ն:

Մայիսի 3-ին, ժամը 00.15-ին, Համլետ Պ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 2-ին, ժամը 22.20-ին, հիշյալ փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը գարեջրի շշով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք, եւ նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել իր որդուն` Արթուր Պ.-ին ու հարեւանին` Գուրգեն Մ.-ին:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 2-ին, ժամը 22.20-ին, Նոր Արեշի 11-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Հովսեփ Բ.-ն շշով հարվածել է Համլետ Պ.-ի գլխին, ապա ձեռքին եղած ծալովի դանակով հարվածել է Արթուր Պ.-ին եւ Գուրգեն Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:

Մայիսի 5-ին, ժամը 19.00-ին, Հովսեփ Բ.-ն ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ