News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ն մանրամասներ է հրապարակել տիեզերական զոնդի արձակման ծրագրերի մասին, որն առաջինը կլինի արաբական աշխարհում: Վեց տարի անց այն պետք է Մարս ուղեւորվի:

Ըստ The National պարբերականի, զոնդը Al Amal (Հույս) անվանումն է ստացել: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄԷ փոխնախագահ շեյխ Մոհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նախագծի ուղղությամբ աշխատելու են տեղացի 70 գիտնականներ եւ ինժեներներ: 2020 թվականին նրանց թիվը կհասնի 150-ի: Սպասվում է, որ զոնդը 600 մլն կիլոմետրը կհաղթահարի 126 հազար կմ/ժ արագությամբ եւ մինչեւ Մարս կհասնի ԱՄԷ-ի ստեղծման 50-ամյակին (այսինքն՝ 2021 թվականին):

Զոնդն այնպես է նախագծվելու, որպեսզի հազար գիգաբայթ տեղեկությունը Երկրին փոխանցի հենց Կարմիր մոլորակի մակերեւույթից: Դրա նպատակը Մարսի մթնոլորտն ու կլիման ուսումնասիրելն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ