Ռուսաստանի Նիժեգորոդյան մարզի բժշկական ուղղիչ քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են տեղի ունեցել, որի հետեւանքով սպանվել է մեկ, վիրավորվել 15 մարդ:
«Դատապարտյալների մասնակցությամբ ծեծկռտուքի հետեւանքով կան տուժածներ, 15 բանտարկյալներ գտնվում են հիվանդանոցում, մեկը մահացել է գործողության ժամանակ»,-հայտնել են քրեակատարողական հաստատությունից:
Դատապարտյալները կոտրել են կահույքը եւ տեսանկարահանող սարքերը: