News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանը պոտենցիալ շուկա է LG ընկերության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության Միջին Արեւելքի եւ Աֆրիկյան երկրների նախագահ Քեվին Չան, որն այս օրերին Հայաստանում է:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան եւ շատ տպավորված եմ այս երկրի գեղեցկությամբ եւ հյուրընկալությամբ: Հատկապես տպավորված եմ այս նոր բրենդշոփով, ուր ներկայացված է ԷԼՋԻ ընկերության գրեթե ամբողջ տեսականին»-ասաց նա:

Նրա խոսքով՝ հայաստանյան շուկայի հետ համագործակցությունը ներուժ ունի մեծանալու. «Հայաստանը դիտարկում ենք որպես խոստումնալից շուկա՝ մոտ ապագայում ընդլայնվելու հնարավորությամբ: Այն հատկապես մեծ ներուժ ունի սմարթհեռուստացույցների, սմարթհեռախոսների եւ այլ նորարարական տեխնոլոգիաներով հագեցած տեխնիկայի ընդլայնման համար:

Քեվին Չան այցելել է ԱՐԱՅ ընկերության սրահներ, ծանոթացել LG ընկերության ապրանքատեսակին: Մասնավորապես, նա հավանել է Երեւանի Շենգավիթ համայնքում Գ.Նժդեհ 25/3 հասցեում գտնվող ԱՐԱՅ վաճառասրահը, որի առաջին հարկում ամբողջությամբ ներկայացված է LG ընկերության ապրանքանիշը՝ իր ամբողջ տեսականիով, այդ թվում՝ 4k կետայնությամբ, ճկված Oled էկրանով սմարթ հեռուստացույցներ, նորագույն սառնարաններ, լվացքի մեքենաներ, բջջային հեռախոսներ: Նշենք, որ LG-ի այս բրենդշոփն ամենամեծն է Հարավային Կովկասում։

Իր հերթին, ԱՐԱՅ ընկերության գլխավոր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը կարեւորեց Քեվին Չայի այցը Հայաստան:

«ԱՐԱՅ եւ LG ընկերությունների համագործակցության խորացմամբ պայմանավորված է նաեւ Գարեգին Նժդեհ հասցեում գործող նորաբաց տարածաշրջանում մասնագիտացված ամենամեծ բրենդշոփի բացման եւ գործունեության առկայության հետ: Բացի դրանից՝ կան բազմաթիվ ծրագրեր: Քննարկում ենք LG էներգախնայող տեխնիկայի մուտքը Հայաստան, մեծ ուշադրություն է դարձվում արեւային մարտկոցների միջոցով էներգոհամակարգերի տեղադրման հարցերին: Կարեւորվում են լուսադիոդային լուսավորման ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը»,- ասաց նա:

Ի դեպ Արայում գործում է 25 զեղչ եւ հաճելի նվերներ 20 000 դրամ եւ ավելի գնումների դեպքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Թրամփն ասել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի զարգացման տեմպերը
Թրամփը կատակել է, որ տեքստն այնքան լավ է գրված, որ ինքը դեմ չի լինի օգտագործել այն, և որ իր ելույթի հեղինակը կարող է հեռացվել աշխատանքից...
Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (ֆոտո)
Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում...
Առաջ բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են. Փաշինյան
Մենք այդքան խոսում ենք կանխիկի կրճատման մասին, օնլայն բանկինգի մասին,…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ