![](img/news/26/77/65/default.jpg)
Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Սանտա Բարբարայում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել նավթի արտահոսքի պատճառով, գրում է Associated Press-ը։
Նավթատարի պայթյունը տեղի էր ունեցել մայիսի 19-ին Սանտա Բարբարայից 30 կմ հեռավորության վրա։ Նավթի զգալի մի մաս արտահոսել էր օվկիանոս։
Սա վերջին 18 տարիների ընթացքում Սանտա Բարբարայի ամենախոշոր էկոլոգիական աղտոտումն է, որի հետեւանքով լողափի 6 կմ հատվածը նավթից սեւացել է, իսկ օվկիանոսում նավթի օղակը ձգվում է 14 կմ-ով, գրում է Lenta-ն։
Թափված նավթի քանակը գնահատվումէ 2.5 հազար բարել։