![](img/news/26/77/79/default.jpg)
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու մասին նախօրեին խորհրդարանում ընդունված օրենքը։
Օրենքը ընդունվել էր մայիսի 20-ին եւ ուժի մեջ է մտնում այսօր։
«ԵՏՄ-ին միանալը մեր ապրանքների համար կբացի ԵՏՄ անդամ երկրների 200 միլիոնանոց շուկան։ Մենք այլեւս սպեկուլյատիվ տնտեսություն չենք լինի եւ կսկսենք դինամիկ զարգանալ».- հայտարարել է ղրղզ նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։