News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը հետեւողականորեն զարգացնում է երկկողմ հարաբերությունները երկրների եւ սուբյեկտների հետ։ Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԼՂՀ նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ Բաքվի  նյարդային արձագանքը։

«Մենք նպատակ չունենք Բաքվին հոգեկան նոպայի հասցնել։ Առանց դրա էլ Բաքուն մշտապես այդ վիճակում է։ Լեռնային Ղարաբաղը զարգացնում է հարաբերությունները երկրների եւ սուբյեկտների հետ։ Դա ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է»,- նշեց Բաբայանը՝ հիշեցնելով, որ այդ ուղղությունները երեքն են՝ հակամարտության կարգավորում, ԼՂՀ միջազգային ճանաչում, երկկողմ հարաբերությունների զարգացում։

«Ընդ որում դրանք իրար հետ կապված չեն։ Այսինքն՝ զարգացնելով հարաբերությունները՝ մենք ճանաչումը չենք դարձնում դրա նախապայման։ Մենք ուղղակի զարգացնում ենք հարաբերությունները»,- պարզաբանեց Դավիթ Բաբայանը։

Միաժամանակ նախագահի խոսնակը ենթադրեց, որ Բաքվի նյարդային արձագանքը պայմանավորված է իզուր վատնած գումարներով։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հակահայկական քարոզչության եւ պաշտոնյաներին կաշառելու վրա քիչ գումար չի ծախսում։ «Ընդ որում դրանց մի մասը ադրբեջանցի պաշտոնյաների գրպաններում է մնում։ Սակայն ընկերությունը չի կարելի գնել։ Եվ ինչ գումարներ էլ որ ծախսվեն, դրանք անիմաստ ծախսեր են լինելու»,- նշեց Դավիթ Բաբայանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ