ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի վրա հարձակման կազմակերպիչներն ու կատարողները կկրեն իրենց պատիժը։ Այս մասին մայիսի 21-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։
«Մենք բոլորս տեսանք, թե ինչպիսի հետեւողական աշխատանք է տարվել։ Ցավոք միշտ չէ որ արդյունավետ միջոցառումների շնորհվի գործը բացահայտվում է։ Սակայն ես վստահ եմ, որ հանցագործությունը այսուհանդերձ կբացահայտվի, իսկ նրա մասնակիցները կպատժվեն»,- ասաց Կոստանյանը։