News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Երեւանի բնակիչ, նախկինում մի քանի անգամ դատապարտված Հայկ Գալստյանը կասկածվում է խաբեությամբ մեքենա հափշտակելու մեջ:

Մայիսի 7-ին ոստիկանության բաժին էր դիմել մի տաքսու վարորդ եւ հայտնել, որ տասն օր առաջ իր ուղեւորներից մեկը խաբեությամբ հափշտակել էր իր մեքենան, թալանել, ապա թողել Ուլնեցի փողոցում եւ հեռացել:

Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ ապրիլի 27-ին Հայկ Գալստյանը նստել է տաքսի, սկզբում պատվիրել իրեն տանել Նոր Նորքի զանգված, ապա Չարենց փողոց: Ճանապարհին ընկերացել էին եւ Հայկը խնդրել էր տաքսու վարորդին մեքենան մի քանի րոպեով իրեն տալ: Վարորդն էլ համաձայնել էր, որից հետո Հայկը մեքենայով հեռացել էր: Սակայն հասնելով Ուլնեցի փողոց՝ մեքենան խափանվել էր, Հայկն էլ, գողանալով մեքենայի հաշվիչ սարքը, մի քանի պահեստամասեր, թողել էր մեքենան ճանապարհին եւ հեռացել:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ