News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ից 21-ը Նիդերլանդների Հաագա քաղաքում կայացել է Միջազգային էներգետիկ խարտիայի նախարարական համաժողովը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանի գլխավորությամբ: Համաժողովի նպատակն էր` հաստատել Միջազգային էներգետիկ խարտիան, որն ընդունել են 75 երկրներ եւ ստորագրել՝ 64-ը, այդ թվում՝ Հայաստանը:

Հավաքի ընթացքում Լեւոն Շահվերդյանը մասնակցել է «Էներգամատակարարումն էկոլոգիապես մաքուր դարձնելուն» նվիրված քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի փորձն այս ոլորտում, ձեռքբերումները, առկա մարտահրավերները եւ ապագա ծրագրերը: Նա նշել է, որ ներկայում այլընտրանքային էներգիան կազմում է Հայաստանի էներգարտադրության ավելի քան 9%-ը՝ հիմնականում բաղկացած լինելով ՀԷԿ-երից: Պետության կողմից առաջընթաց զարգացման նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում քամու, արեւի եւ երկրաբանական աղբյուրների էներգիայի զարգացմանը` նպատակ ունենալով առաջիկա տասնամյակում հասնել այլընտրանքային էներգարտադրության ավելի քան կրկնակի աճի:

Միջազգային էներգետիկ խարտիան նպատակ ունի զարկ տալ միջազգային համագործակցությանը եւ գործակցությանը` ուղղված էներգետիկայի զարգացմանը եւ այդ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը, խրախուսել երկրներին՝ նպաստել այլընտրանքային էներգետիկ աղբյուրների զարգացմանը եւ աստիճանաբար ներդնել էկոլոգիապես ապահով տեխնոլոգիաներ:

Համաժողովի շրջանակում Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Շահվերդյանը հանդիպել է Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխահանման հարցերով նախարար Դեմչիշինի հետ: Քննարկվել են էներգետիկայի զարգացման բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Լոռու և Տավուշի մարզերում «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից վերականգնվել են աղետից վնասված շուրջ  5 200 գծամետր գազատարներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական…
ԵՄ-ը պատրաստվել է ՌԴ-ն փոխարինել Ադրբեջանով Ուկրաինայով գազ ստանալու համար
Եվրամիությունը պատրաստվել է Ռուսաստանը փոխարինել Ադրբեջանով...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլիներ Ավան վարչական շրջանում,  Առինջում,  Գեղարքունիքի Ծովինար բնակավայրում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Ամենաշատ