News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Արեւելյան գործընկերության» ծրագիրը ոչ թե Եվրամիության ընդլայնման, այլ ԵՄ-ին մերձեցման գործիք է: Այս մասին մայիսի 21-ին Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նա հավելել է, որ այսօր երեկոյան բանակցություններն ընթանալու են հենց այդ առանցքի շուրջ: «Արեւելյան գործընկերություն»-ը, ըստ կանցլերի, «անցյալ տարիներին դժվարին ժամանակներ է ունեցել»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մերկելը նաեւ հավելել է, որ ԵՄ-ն խոստովանում է, որ «ծրագրի տարբեր անդամներ բոլորովին տարբեր ուղիով են ընթանում», եւ ԵՄ-ն ընդունում է բոլոր այդ ուղիները:

Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիտտն իր հերթին ընդգծել է, որ Եվրամիության արեւելաեվրոպական գործընկեր-երկրները չպետք է հույս ունենան, որ շուտով կարող են կառույցի անդամ դառնալ: «Կարծում եմ՝ նրանց հույսեր տալը ներկայում իրատեսական չէր լինի: Հիմա այդ երկրները պետք է կենտրոնանան սկսած բարեփոխումների շուրջ»,- հավելել է դանիացի գործիչը:

Անդրադառնալով ենթադրություններին, որ ԵՄ-ն արեւելյան գործընկերների հանդեպ ջանքերը նվազեցրել է՝ վախենալով Ռուսաստանից, Թորնինգ-Շմիտտը նշել է. «Ամենեւին: Մենք միշտ հստակ հայտարարել ենք, որ երկրները պետք է բացարձակապես ազատ ընտրեն իրենց գործընկերներին եւ, իհարկե, ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ ընտրության մասին խոսք անգամ չկա»:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ստանալու՝ Ուկրաինայի եւ Վրաստանի ձգտմանը, դանիական վարչապետը նկատել է. «Կարեւոր եմ համարում հիշեցնել, որ ազատ վիզային ռեժիմը քաղաքական հարց չէ, այլ տեխնիկական»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ