![](img/news/26/82/04/default.jpg)
Շտապօգնության Նոր Հաճնի պատասախանատու բժիշկը ծեծի է ենթարկվել՝ ստանալով վնասվածքներ դեմքի շրջանում: Մեր տեղեկություններով՝ մայիսի 21-ին, ժ.23.00-ի սահմաններում, բժիշկը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի, Տոռոզյան փողոցի մի բնակարան, որտեղ երբ բնակվողին հայտնել է մոր մահվան մասին, վերջինս բռունցքով հարվածել է նրան՝ պատճառելով վնասվածքներ դեմքի շրջանում: Բժշկին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է քննություն: