News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը մշտական աշխատանք է տանում արդյունավետ հարկահավաքության ուղղությամբ: Այս մասին մայիսի 25-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում 4 մլրդ դրամ է ներգրավվել «ԱրմենՏել»-ից, շուրջ 16 մլրդ դրամ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից:

Գործարար եւ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին, ըստ նախարարի, հարկային ծառայությունը 250 մլն դրամի տուգանք է ներկայացրել (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 524 հազար դոլար - խմբ.)՝ մանրածախ առեւտրում ՀԴՄ-ների աշխատանքի ռեժիմի անհամապատասխանության համար:

Նշենք, որ «Ալեքս Գրիգ»-ը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը եւ  «ԱրմենՏել»-ը, 2014 թվականի արդյունքներով, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ տեղերն են զբաղեցրել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում:

Բացի այդ, եթե մեկ տարի առաջ հանրապետության ընկերությունների հարկային վնասը շուրջ 350 մլրդ դրամ է կազմել (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 733 մլն դոլար - խմբ.), ապա հիմա այն կրճատվել է մինչեւ շուրջ 200 մլրդ-ի:

«Բայց խնդրում եմ հասկանալ. հարկային վարչարարությունն ամենօրյա գործընթաց է: Մենք չենք սպասում, մինչեւ իրավախախտ հայտնվի, որպեսզի 20 մլրդ-ի տուգանք գրենք: Մեր նպատակն է՝ ժամանակին հայտնաբերել պոտենցիալ խախտումն ու այդ մասին տեղեկացնել հարկատուին»,- ընդգծեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ