News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ քաղաքացի Պ. Ն.-ի կողմից բերված  304 գրամ սուրճի, կաթի փոշու եւ շաքարավազի խառնուրդում հայտնաբերել են շաքարավազի հատիկների նմանվող կասկածելի փայլուն զանգված:

***

Նույն օրը՝ ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մեքենաների զննման կետում հիմնարկի սնունդ տեղափոխող «Գազել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան զննելիս թափքի վրանը պահող երկաթյա ձողին փաթաթված շորի տակից հայտնաբերել եւ առգրավել են 1,7 գրամ մուգ շագանակագույն մածուցիկ զանգված, 1,5 գրամ չորացված բուսական զանգված եւ «B 8» դաջվածքով 0,4 գրամ քաշով մեկ դեղահաբ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ