News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի հիմնական նպատակն էր հստակեցնել պաշտպանության ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

 Այցի ընթացքում կայացել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանի եւ վերջինիս տեղակալ, բրիգադի գեներալ Ֆիրուզ Մասիհ Փուրի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Դավիթ Տոնոյանը ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարարին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը` Հայաստան այցելելու վերաբերյալ: Բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանին սիրով ընդունել է Սեյրան Օհանյանի հրավերը, եւ խոստացել Հայաստան այցելել ընթացիկ տարում:

 ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Մալեք-Աշթար գիտատեխնոլոգիական համալսարան, Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոն, ինչպես նաեւ Էթկա ընկերություն: Այցելությունների ընթացքում կայացել են հանդիպումներ ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ - «Մալեք Աշթար» համալսարանի ղեկավար, բրիգադի գեներալ Ռեզա Մոզաֆարի Նիայի, ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պետ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Նասրոլլահ Քալանթարի եւ Էթկա ընկերություն ղեկավարության հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը Իրանում ՀՀ առեւտրական կցորդ է նշանակել
Վարչապետ Փաշինյանը Վարդան Կոստանյանին…
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Իրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի
Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում...
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ. 24news
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը...
Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում...
Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ