News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարտի 19-ին, Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ռումբի տեղակայման մասին կեղծ ահազանգ տալոււ մեջ մեղադրվող ուսանողների մեղավորությունը հաստատված է գործում առկա ծանրակշիռ հանգամանքներով: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր մեղադրական ճառում ասաց մեղադրող Արթուր Մանուկյանը՝ պահանջելով ամբաստանյալներին մեղավոր ճանաչել եւ հաշվի առնելով  մեղմացուցիչ հանգամանքները նրանց ենթարկել միայն վարչական տուգանքի:

Մեղադրողը պահանջեց ամբաստանյալ Արամ Հայրյանից գանձել տուգանք` նվազագույն աշխատավարձի 350-ապատիկի չափով, եւ ամբաստանյալՍուսաննա Մնացականյանից` 250-ապատիկի չափով:

Մեղադրողը որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց այն, որ ամբաստանյալներն օգնել են հանցագործության բացահայտմանը, նախկինում 2-ն էլ դատապարտված չեն եղել, բացի այդ նրանց արարքը  հանրային մեծ սպառնալիք չի ներկայացրել:

Դատարանում նաեւ հրապարակվեց գործով ամբաստանյալ Սուսաննա Մնացականյանի հոր՝ Արմեն Մնացականյանի նախաքննական ցուցմունքը, որում վերջինը նշել է, որ իր դուստրը ռումբի մասին կեղծ ահազանգ է տվել իր ընկեր Արամ Հայրյանի խնդրանքով։

«Աղջիկս զանգեց, ասեց, որ իրեն նախորդ օրը տարել են ոստիկանություն, քանի որ ինքը Արամի խնդրանքով զանգել է ոստիկանություն եւ ռումբի մասին կեղծ հաղորդում է տվել։ Արամը աղջկաս խնդրել էր դա անել, որպեսզի հայրը չգա ԵՊՀ եւ չիմանա իր վատ առաջադիմության մասին, քանի որ առողջական խնդիրներ ունի, կարող է վատանալ։ Աղջիկս ընկերոջ խնդրանքն է արել, թե չէ նման բան չէր անի»,- ցուցմունքում նշել էր Արամ Մնացականյանը։

Ամբաստանյալները հրաժարվեցին վերջին խոսքով հանդես գալ: Դատական վերջին նիստը կկայանա հունիսի 9-ին:

ԵՊՀ ուսանող Արամ Հայրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել և համոզելու, խնդրելու միջոցով դրդել է իր ծանոթ Սուսաննա Մնացականյանին` նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Սուսաննա Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում պայթուցիկ սարք է տեղադրված: Ահազանգը կեղծ էր եղել, ռումբ չէր հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ