![](img/news/26/86/09/default.jpg)
Մայիսի 25-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Փափազյան 2-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 37-ամյա Մոհամմադջաֆար Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա համաձայն ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի հաշվառումների՝ հետախուզվում էր ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից` խարդախություն կատարելու մեղադրանքով: