News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարության աշխատակից, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնի ուսումնական մասի ավագ դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը մեղադրվում է 60 հազար դրամ կաշառք ստանալու վերցնելու մեջ:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Տիգրան Մադոյանը 2014թ. նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 5-ը նշանակված է եղել Գյումրու թիվ 29 դպրոցում նախատեսված մանկավարժական պրակտիկայի ղեկավար-մեթոդիստ: Այս ընթացքում տեղեկացված լինելով, որ ֆակուլտետի ուսանող Ռ.Գրիգորյանն ունեցել է բազմաթիվ բացակայություններ` Մադոյանի նրա պրակտիկայի արդյունքները դրական գնահատելու, կուրսային աշխատանքն անձամբ պատրաստելու եւ օրագրում համապատասխան գրառումներ ապահովելու համար 2014թ. դեկտեմբերի 8-ին անձամբ Ռ. Գրիգորյանից պահանջել է 60.000 ՀՀ դրամ կաշառք:

Տիգրան Մադոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է:

Գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նիստի օրը դեռ չի նշանակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ