News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չեխիայում թոշակառուն մեկնարկային ատրճանակից երեք անգամ կրակել է արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի ուղղութամբ: Այս մասին հաղորդում է E15.cz կայքը:

«Հարձակումը» տեղի է ունեցել Պրահայի մենաստաններից մեկում, որտեղ Պելիկանը մասնակցում էր ցուցահանդեսի բացմանը: Տարեց տղամարդը 15 մետր հեռավորությունից 3 անգամ կրակել է նախարարի ուղղությամբ, ինչից հետո ձերբակալվել է անվտանգության պահպանության աշխատակիցների կողմից:

«Քրեական գործ չեմ նախաձեռնելու: Ի վերջո, նա ընդամենը մեկնարկային ատրճնակից կրակեց: Ցավում եմ նրա համար»,- կատարվածն այսպես է մեկնաբանել Պելիկանը:

Ըստ Gazeta-ի, ենթադրվում է, որ այդպիսով տարեց տղամարդը ցանկացել է նախարարի ուշադրությունը հրավիրել իր խնդրի վրա: Թոշակառուի խոսքով, ավելի վաղ ինքը նամակ է ուղարկել Պելիկանին՝ բողոքելով անարդարության դեմ: «Հարձակվողը» հայտարարել է, որ անարդարացիորեն իրեն դատապարտել են՝ ծերանոցում ավտոմատ սարքից կոնֆետ գողանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ