News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նախկինում գողության համար դատապարտված փեսացուն ձերբակալվել է իր հարսանիքից մեկ ժամ առաջ, հարսնացու տանը՝ գողության կասկածանքով, որը կատարել է կալիմի համար: Այս մասին հաղորդել է Թաիլանդի երրորդ ազգային հեռուստաալիքը:

Երկրի հյուսիս-արեւելքում Ուդոն Թհանի նահանգում սուպերմարկետի վաճառողը ձերբակալվել է հարսնացուի տանը: Նախորդ օրը սուպերմարկետից գողություն կատարելու գործը հետաքննող ոստիկանները հարսանիքի օրը անժխտելի ապացույցներ են ձեռք բերել, որ գողությունը կատարել է հենց փեսացուն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նա աշխատանքից հետո մտել է խանութի պահեստ, որտեղ եղել է նաեւ դրամարկղի սարքը եւ հասույթի արկղը: Երիտասարդը գողացել է մոտ 3 հազար դոլար, որով նա ոսկյա շղթա է գնել որպես կալիմ օգտագործելու համար եւ վճարել տաքսուն, որը պետք է սպասարկեր ողջ օրը: Հարցաքննության ժամանակ փեսացուն հայտարարել է, որ իր 300 դոլար աշխատավարձով ինքը չէր կարող ամուսնանալ, եթե փող չգողանար:

Կալիմը Թաիլանդում հարսանիքի կարեւոր բաղադրիչ է: Սովորաբար փեսացուն այն վճարում է հարսնացուի ծնողներին բարձր հարգի ոսկով, հիմնականում շղթայի տեսքով, որի քաշը «պատվիրում» է հարսանցուի ընտանիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ