News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունաստանի խորհրդարանն արտահերթ նիստում հավանության է արժանացրել վարկատուների առաջարկների շուրջ հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնելու որոշումը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, 300 պատգամավորներից հանրաքվեի անցկացմանը «կողմ» է քվեարկել 178, «դեմ»՝ 120 օրենսդիր: «Կառավարության առաջարկության համաձայն, հանրաքվեի ընթացքում հույն ժողովուրդը պետք է քվեարկության միջոցով որոշի, կառավարությունն ընդունի, թե՞ մերժի համաձայնագրի նախագիծը, որը ներկայացրել են Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը: Փաստաթուղթը կազմված է երկու մասից. «Բարեփոխումներ՝ ընթացիկ ծրագրերն ավարտելու համար» եւ «Պարտքի կայունության նախնական վերլուծություն»,- նշվել է խորհրդարանի նիստի ծրագրում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եվրոգոտու ֆինանսների նախարարները հունիսի 30-ից հետո հրաժարվել են երկարաձգել Հունաստանին ֆինանսական աջակցության ծրագիրը: Եթե Հունաստանը չստանա ֆինանսական օգնության երկրորդ փաթեթի արգելափակված վերջին տրանշը (7.2 մլրդ եվրո), երկրին դեֆոլտ է սպառնում, ինչից հետո կարող է եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու գործընթաց սկսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ