News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Բա ուր է մեր կենդանի «շիտը», չեն վախենո՞ւմ ոստիկաններից, որ հեսա կկոտորեն: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Բաղրամյան պողոտայում դիմելով սակավաթիվ ակտիվիստներից հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Բացե՞մ, թե էլի սպասեմ, ձեզ հոգնացնեմ: Էսքանդ եք մնացե՞լ, որ դիմադրողականություն ունեք, մնացածը բոլորը հիասթափվել են այս ամեն ինչից: Մեկ ասում են ամոթ է, մեկ էլ ասում են՝ թող մեր հասարակությունը սովորի հանդուրժողականություն: Ինչքան մարդ կլինեն՝ մի 70-60:

Էն մեր սերնդի ծերուկ ավազակներն այստեղ չեն, նրանք գալիս խառնում, թողնում գնում են, կամ կռված տղերքը: Կռված տղերքը կռվարարություն չեն սիրում: Կռիվ տեսած տղերքը խաղաղություն են սովորեցնում, այլ ոչ թե գալիս են «մուտիլովկեքով» են զբաղվում: Թող Աստված մեր արդարությամբ մեզ դատի, իսկ իրենց արդարությամբ գթա ու ների, քանզի մոլորյալ են ու չգիտեն, թե ինչ են անում»,- հայտարարեց Վլադիմիր Գասպարյանն ու հեռացավ ոստիկանների խմբի հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»...
«Հրապարակ». Օրենքի տառը չի պահպանվել
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ...
«Փաստ». Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին...
«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական...
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել...
«Հրապարակ». Մանդատների հարցը կգա՞ օրակարգ
Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա...
Ամենաշատ