![](img/news/27/45/53/default.jpg)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն առաջին անգամ կին են գլխատել, հայտնում են իրավապաշտպանները։
Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» տվյալներով՝ Սիրիայի տարածքում 2 կին է սպանվել, որոնց գրոհայինները մեղադրել են կախարդության մեջ։
Իրավապաշտպանները նշում են, որ սա առաջին գրանցված դեպքն է, երբ իսլամիստները կին են գլխատում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։