News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Բրյուսելում հունիսի 27-ի գիշերը սպանված հայ երիտասարդը ոչ թե 25, այլ 28-ամյա Գրիգոր Հովհաննիսյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նրա հարազատները:

Գրիգոր Հովհաննիսյանը 3 տարի է՝ բնակվում եւ սովորում էր Բրյուսելում: Հայաստանում նա ավարտել է Կոնսերվատորիան, դասական երգիչ է, անգամ տեսահոլովակ ունի, նույն մասնագիտությամբ էլ շարունակում էր ուսումը արտերկրում, նպատակ ուներ ավարտել նաեւ ասպիրանտուրան:

Հարազատներից տեղեկացանք նաեւ, որ ուսմանը զուգահեռ երիտասարդը նաեւ տարբեր համերգների, միջոցառումների էր մասնակցում: Նրա հայրը, մայրը գտնվում էին Երեւանում, Բրյուսելում ուներ հարազատներ, քույրը,եղբայրը եւս ամուսնացել են արտերկրում:  Գրիգորը սիրելի ուներ, Հոլանդիայում ապրող հայ աղջիկ է, ում հետ պետք է առաջիկայում նշանադրվեր:

Ինչ վերաբերում է միջադեպին, հարազատները նշեցին, որ դեպքը եղել է Գրիգորի բնակությունից 30մետր հեռավորությամբ գտնվող սրճարանում, երիտասարդը հաճախակի էր լինում այդ սրճարանում, աշխատողները հայեր էին:  «Մի քանի հոգի եղել են ոգելից խմիչքի, թմրանյութի ազդեցությամբ եւ անկանոն կրակ են բացել, կրակոցներից մեկն էլ դիպել է իրեն, ինքը կոնֆլիկտը շրջանցող անձնավորություն է եւ կապ չունի ոչ մի միջադեպի հետ»,-հայտնեց նրա բարեկամը՝ հավելելով, որ կրակոցներ արձակողը հայ համայնքում ոչ բարի համբավ ունեցող եղբայրներ են, նրանցից մեկին ձերբակալել են:

Գրիգոր Հովհաննիսյանին չեն տեղափոխի Հայաստան, ծնողները գնացել են Բրյուսելում նրա հուղարկավորությանը մասնակցելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում հունիսի 27-ի գիշերը սպանվել է 25-ամյա ուսանող՝ Գրիգոր անունով (ազգանունը նշված չէ)։ Այս մասին տեղեկացնում է lacapitale.be-ն։ Համաձայն մամուլում շրջանառվող վարկածի՝ երիտասարդը հաշվեհարդարի զոհ է դարձել, թեպետ նրա հարազատները պնդում են, որ նա ուղղակի անհարմար պահի հայտնվել է անհարմար վայրում։ Ֆերդինանդ Լենուար փողոցի բնակիչները ոստիկանություն էին զանգել այն բանից հետո, երբ շարունակվող կրակոցներ էին լսել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին երիտասարդի դին։ Ականատեսների վկայությամբ՝ փողոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին երիտասարդը չէր մասնակցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը գերազանցել է հազար մարդը. AFP
Մահացած ուխտագնացների թիվը հասել է հազարի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ