ՌԴ կառավարությունը որոշել է հրաժարվել Վրաստանի հետ կնքած հանցագործներին միմյանց արտահանձնելու մասին պայմանագրից։ Այս մասին համապատասխան փաստաթուղթը հանձնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
ՌԴ կառավարության որոշումը հրապարակված է նախարարների կաբինետի պաշտոնական կայքում։ Կառավարությունը որոշել է հավանություն տալ այս առաջարկին եւ հանձնել ՌԴ նախագահին, ասված է փաստաթղթի մեջ։