News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Լոռիի «Էլիտար» տաքսի ծառայության վարորդը հերքում է լուրերը, թե փորձել է բռնաբարել ուղեւորուհուն: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ աղջիկը եւ նրա ընկերը իրեն շանտաժ են անում, որպեսզի գումար պոկեն: Վարորդը պատմեց, որ վերջիններս նախ ներկայացել են ուրիշի անուններով, հայտնել, թե գնանք Ծովագյուղ, մարդ կա իջեցնելու, իսկ երբ տեղ են հասել, ասել են, թե քեզ կսպանենք, ձկների կեր կդառնաս:

Նրանք տաքսիսիտից պահանջել են 100 հազար դրամ՝ ընտանիքին չվնասելու համար, վերջինս վճարել է 50 հազար դրամ, այդ պատճառով էլ գնացել են ոստիկանություն ու սուտ բաներ հայտնել:

Դեպքի առաջին իսկ օրվանից վարորդը ներկայացել է իրավապահներին ու փախուստի մեջ չի եղել: «Մի բան էլ ես եմ տուժողը, ինձ շառ է արել, սպառնացել, էդքան գումար պոկել, էս քանի օրը քննչականներից տուն չեմ գնում, էսօր էլ մեր տաքսու անունը ընկավ դրա պատճառով»,-պատմեց վարորդը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 31-ամյա կինը դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ վարորդը (կինը նշել է անունը) բռնություն գործադրելով փորձել է սեքսուալ գործողություններ կատարել իր նկատմամբ, սակայն իրեն հաջողվել է իջնել մեքենայից եւ հեռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ