Հունիսի 29-ին, ժամը 17.40-ին, Երեւանի Ս. Դավիթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: